Մեր մանկության խաղերը. «Գել – գել»
Նմանատիպ
Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ: Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝ ուզում է խաբել – փախցնել ՙգլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:
Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան «ծեծում», եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և ՙոչխարը՚ բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելովª խաղը նորից են սկսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում