Խռոված դաշնակները

ՀՅԴ-ում հաստատ ինչ-որ բան այն չէ: «Ժառանգություն»-ՀՅԴ չստացված համագործակցությունից հետո դաշնակների հոգին մի տեսակ խռովվել է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բարծրաձայնեց բանակցությունների մանրամասներ, «հին ընկերները» անակնկալի եկան:

«Խորախորհուրդ» դաշնակցությունում օձն իր պորտով, հավքն իր թևով այդքան բացահայտ չէին խոսել չհաջողված «պրոյեկտների» մասին: Մեկ էլ Հովհաննիսյանը արեւմտյան «սթայլով» մտավ: Սրանից հետո ներքին բուռն քննարկումները չեն դադարում, շատերը մեղադրում են այս «գետը» մտնելու մեջ, մյուսներն էլ արդարանում, թե քաղաքական «կենդանություն» են ապահովում: Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցերը կլուծվեն դաշնակցականորեն’ առանց ներսի «լվացքը» դուրս հանելու»,- գրում է «Իրատես de facto»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում