Դանակով ԱԺ ներխուժած երիտասարդը բժիշկների վերահսկողության տակ է

Մարտի 25-ին կալանավորված 25-ամյա Վրեժ Գալստյանը, ով մարտի 22-ին ՀՀ ԱԺ էր ներխուժել դանակով և հրազենային վնասվածք ստացել, դեռ բուժվում է: Նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք, որ Վ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ եթե փորձագետների եզրակացությամբ պարզվի, որ Վ. Գալստյանը հոգեկան խանգարում ունի, հնարավոր է’ նա տեղափոխվի հոգեբուժարան, այնուհետ ազատվի պատժից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում