«Առաքելություն» կուսակցությունը 3 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիր է ներկայացրել ԿԸՀ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրված «Առաքելություն» կուսակցությունը մարտի 28-ին’ աշխատանքային օրվա ավարտին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 3 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մարտի 27-ի արտահերթ նիստում ընդունված որոշմամբ մինչև մարտի 29-ի ժամը 14-ը ժամանակ էր տվել «Առաքելություն» կուսակցությանը’ ընտրական ցուցակի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերից բացակայող անդորրագիրը ներկայացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում