Հայաստանի ընդդիմադիր դաշտում չի բացառվում միասնական ճակատի ձևավորումը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին հայտնեց, որ իրենք պատրաստ են համագործակցել և հետընտրական դաշինք կազմել այն ուժերի հետ որոնք ունեն Երևանի զարգացման իրական տեսլական:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի երրորդ համար Արման Մուսինյանը շեշտեց, որ իրենք անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի «իշխանություններին զրկեն քաղաքը վերահսկելու հնարավորությունից»:
«Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի խոսքով’ հետընտրական դաշինք կազմելու մասին բանակցություններին տեղյակ չէ, «կարծես թե «Ժառանգությանը» գրավոր առաջարկ չի եկել, քննարկում չի եղել»:
«Մենք հատկապես Դաշնակցության հետ որևէ խնդիր չունենք հետընտրական դաշինք կազմելու համար»,- ասաց Մարտիրոսյանը’ չբացառելով, որ կոնկրետ ՀՅԴ-ի հետ կարող է համագործակցություն լինել ինչպես քվեարկության օրը, այնպես էլ մինչ քվեարկությունը’ քարոզչության շրջանում:
Արմեն Ռուստամյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը բանակցություններ են վարում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում իրենց ստանալիք քվեները միավորելու հարցի շուրջ: Ավելի վաղ բանակցություններ էին ընթանում նախընտրական դաշինք կազմելու համար, որը, սակայն, պսակվեց անհաջողությամբ: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն մարտի 28-ի իր ասուլիսում հայտնել էր, որ նախընտրական դաշինք ձևավորելու համար փողզիջող են գտնվել և նույնիսկ առաջարկել են, որպեսզի միասնական ցուցակը ղեկավարի ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, սակայն համաձայնություն չի եղել, բացի դրանից, դեմ են եղել ցուցակի’ Վարդան Օսկանյանի գլխավորելուն և ԲՀԿ-ի առանցքի շուրջ համախմբվելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում