Մեր մանկության խաղերը. «Դաշտի չոբան»
30/05/2017 17:54
Նմանատիպ
Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում է.
-Սարի գել եմ, կտանեմ:
-Դաշտի չոբան եմ, չեմ տա,-պատասխանում է չոբանը:
Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում