Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելգիայի Սենատի փոխնախագահին

Մարտի 28-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ օրենսդիր մարմինների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվեց փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:

Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում