Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՀՀ արդյունաբերողներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթորեն օժանդակելու է արտահանման ուղղվածություն ունեցող, նոր աշխատատեղեր ստեղծող, լավ մենեջմենթ ունեցող եւ համատեղ գործարար ծրագրեր ներկայացնող ձեռնարկություններին եւ գործարարներին:

Այդ մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպեց Հայաստանի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ավելի քան 100 արդյունաբերական ընկերություններ։

Ամփոփելով ներկա տնտեսական իրավիճակը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին 25 տարիներին ձևավորվել է ժողովրդական տնտեսության նոր իրողություն։

«Առաջին անգամ 2 տարի առաջ մեր կառավարությունը Դիլիջանում կազմակերպեց մեծ քննարկում, որին մասնակցում էին տարբեր երկրներից եկած փորձառու մասնագետներ։ Մենք հանրության դատին հանձնեցինք նոր տնտեսական քաղաքականություն, որն արժանացավ ձեր հավանությանը»,– ասաց Սարգսյանը։

Նա արդյունաբերողներին եւ գործարարներին կոչ արեց լինել ակտիվ եւ ներկայացնել բիզնես առաջարկներ: Սարգսյանը վստահեցրեց, որ նախագծերին աջակցելու ռազմավարությունը լինելու է օբյեկտիվ: «Մենք հրապարակավ ներկայացնելու ենք այն չափանիշները, որոնցով ղեկավարվում ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու ժամանակ»,- ասաց վարչապետը:

Կառավարությանն առաջին հերթին հետաքրքրում է այն ոլորտները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: «Եթե պետության օժանդակությունը հնարավորություն է տալիս էապես ավելացնել այս կամ այն ձեռնարկության արտահանման ծավալները, դա մեր առաջնահերթությունն է»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Գործադիր մարմնի աջակցությանն են արժանանալու նաեւ այն ձեռնարկությունները, որոնք ցույց կտան, որ պետական օժանդակության շնորհիվ նրանք ստեղծում են նոր աշխատատեղեր՝ բարձր արտադրողականությամբ:

Վարչապետը կոչ արեց արդյունաբերողներին լինել ակտիվ և ներկայացնել բիզնեսի իրենց առաջարկները:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այսօր մենք կարող ենք խոսել որոշակի արդյունքների մասին, և այն դրական դինամիկան, որն արդեն երրորդ տարին ունենք տնտեսության մեջ, արդեն ակնառու է»,– ասաց էկոնոմիկայի նախարարը՝ աելոցնելով, որ առաջիկա տնտեսական ռազմավարության հիմնական նպատակը լինելու է պետության և մասնավորի համագործակցության արդյունքում զարգացնել տնտեսությունը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում