Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի հազիվ թե համաձայնության գան. ԼՂՀ վարչապետ
Նմանատիպ
Reuters-ին տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի հազիվ թե համաձայնության գան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ տարածաշրջանում պատերազմի վտանգը նախկինի պես առկա է: ԼՂՀ վարչապետը Փարիզում է’ ֆրանսահայ ներդրողների հետ հանդիպելու նպատակով:
Վարչապետը իր խոսքում նաև նշել է. «Եթե մենք կարողանանք տարին խաղաղ փակել, ապա դա կառուցողական կլինի, բայց ես լավատես չեմ այս տարի հակամարտության վերջնական կարգավորման հարցում»:
«Կարծում եմ նոր պատերազմը մեծամասշտաբ հումանիտար ճգնաժամի կհանգեցնի և չափազանց արյունոտ կլինի, հարյուր-հազարավոր սպանվածներ կլինեն ու հսկայական կորուստներ’ վերջին տարիներին գրանցված սպառազինությունների մրցավազքի պայմաններում», – ասել է ԼՂՀ վարչապետը:
Գործակալությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացիկ բանակցությունների մասին, որոնք մինչ օրս անարդյունք են, և հույս հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրումը կարող է նոր լիցք հաղորդել հակամարտության կարգավորմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում