«Հեռանում է օրը». Արթուր Հայրապետյան
01/06/2017 17:05
Նմանատիպ
Հեռանում է օրը։ Հետո սրտիս զարկերը,
Մեկ առաջ են գնում հետո կանգ առնում,
Ինչպես իմ կյանքը՝ արևկա ու թաց…
Եվ վայրագորեն ինձ բաժին հասած ճակատագիրը:
Համապարփակ, մրմնջում եմ՝ անխռով, անկախ՝
Փրկենք աշխարհը մթնշաղից…
Իմ հոգին եմ տեսնում նույն այս աշխարհում տկար,
Խեղճացած, ինչպես երկիրը,
Որտեղ փրկություն է աղերսում,
Ու կքած երկրի ու երկնքի մեջտեղում…
Հեռանում եմ, ինչպես կյանքն իմ թերի – անթերի,
Մասնատվում, որ լինեմ ամենուր,
Դիմադիր, ինչպես այս աշխարհը կործանողի…
Ու հեռանում եմ, որ փրկեմ աշխարհը՝
Առանց ինձ… թո՛ղ լինեմ բոլորինը, առանց ինձ՝
Ինձնից ինձ բաժին չհանեմ…
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում