Կեղծ տոմսերի վաճառքի գործով քննություն է կատարվում

Մարտի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում կեղծ տոմսերի հայտնաբերման փաստի առթիվ դեռևս քննություն է գնում, որևէ նորություն չկա: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:Հաղորդում է aysor.am-ը:

Տոմսերի վաճառողը դեռևս հայտնաբերված չէ: Նախնական տվյալներով՝ նա կին է եղել:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Երևան-Մոսկվա չվերթի երկու ուղևորներ՝ մայր ու աղջիկ, երբ տոմսերը ձեռքին մոտեցել են ադմինիստրացիային, պարզվել է, որ իրենք գրանցված չեն, իսկ տոմսերը կեղծ են:

Նրանք հայտնել են, որ այդ տոմսերը գնել են մարտի 12-ին, Կորյունի փողոցում գտնվող ավիատոմսերի վաճառքի կետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում