Ծառատունկ՝ Սուրբ Հարության Տոնին ընդառաջ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ’  Համահայկական Բնապահպանական Ճակատը հրավիրում է մասնակցելու ծառատունկի: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Հաղթանակի» զբոսայգում  տնկվելում է սոսի տեսակի 60 ծառ՝ հետագայում անպայման խնամելու պայմանով: Ծառատունկի համար տրամադրվել է այգու հարավային լանջից մի հատված:

Ծառատունիկն մասնակցելու համար ցանկացողները կարող են մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին լինել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ այսպիսի ծառատունկերը լինելու են շարունակական, ինչի միջոցով մեր սիրելի մայրաքաղաքը կունենա ավելի շատ կանաչ տարածք: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում