Րաֆֆի Հովհաննսիյանը դադարեցնում է հացադուլը

Այսօր Ազատության հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ , հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ մարտի 31-ին կդադարեցնի իր հացադուլը։

Նա նշեց, որ կիրակի օրը՝ Սուրբ Զատիկի պատարագից հետո, կավարտի հացադուլը և այն որակեց` հավատի համեստ ծոմ։
Հովհաննիսյանը նշեց, որ  համայն հայության ներկայացուցիչների հետ  պատրաստվելու է ապրիլի 9-ին։
Իսկ ապրիլի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա համակիրները շրջելու են հայաստանյան գյուղերով ու քաղաքներով՝ վերամիավորելով ժողովրդին և ինչպես հարկն է պատրաստվելով բազմությունը ապրիլի 9-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում