Իսկ վերջում մենք հաղթում ենք. Ր. Հովհաննիսյան

«Սիրելի երիտասարդ բնապահպաններ և ոստիկաններ հպարտ եմ ձեզանով: Այս պայքարը, չկասկածեք, նաև մաքուր Հայաստանի, Թեղուտի, միջավայրի համար է»,- այսպես դիմեց հանրահավաքին միացած բնապահպաններին, ովքեր բարձրացել էին արձանի պատվանդանին: Ինչից հետո էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց նրանց մոտենալ ժողովրդին:

Հովհաննիսյանի կոչից հետո երիտասարդ ակտիվիստներն իջան պատվանդանից, միացան ժողովրդին, ինչի համար էլ «Ժառանգության» առաջնորդը շնորհակալություն հայտնեց նրանցից:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ ուրբաթ կրկին հանրահավաք է լինելու, որին միանալու են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բնապահպաններ, հասարակական գործիչներ ու մտավորականներ, կխոսեն առաջիկա անելիքների մասին:

«Նրանք մեզ անտեսում են, հետո ծաղրում են դրանից հետո հարվածում են, իսկ վերջում մենք հաղթում ենք»,-Ինդիրա Գանդիի խոսքերը մեջբերեց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ավելի լավ է բոլորը մասնակից լինենք այս պայքարին, քան «էսպերտներ»:

«Այդ էքսպերտները մեզ պետք են, բայց ոչ թե կույր, այլ ազատ, անկախ, անկաշկանդ քննարկումներ»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախքան Ազատության հրապարակում կմեկնարկեր «Ժառանգության» առաջնորդ,  Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, երթով հրապարակ են մտել Թեղուտ բնապահպանական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստները. նրանք բարձրացել են հրապարակում կանգնեցված Ա. Սպենդիրարյանի հուշարձանի պատվանդանին’ վանկանելով «Մենք ենք մեր երկրի տերը» և այլ կարգախոսներ:

Տարածքում գտնվող ոստիկանության ուժերը փորձել են իջեցնել բնապահպաններին պատվանդանի վրայից, սակայն նրանք հրաժարավեցին կատարել ոստիկանների պահանջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում