Ծառուկյանը Դուբայից կվերադառնա մարտի 31-ին եւ առաջիկայում երկրից չի բացակայի

«Ժամանակ» թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երեւան:

«Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավին:

Նշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստի համար գտնվում էին Դուբայում: Ընդ որում զարմանալի զուգադիպությամբ այս երեք օլիգարխները Դուբայ են մեկնում նույն կազմով եւ կրկին’ ընտրություններից առաջ:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը Դուբայ էր մեկնել ավագ որդու ծննդյան տարեդարձը նշելու»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում