Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնը

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը:

Ընդ որում, այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով: Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի’ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը:

«Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Ըստ նրա’ Ս. Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել’ գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է’ գրության վրա «խաչ» քաշելով: Սաֆարյանի խոսքով’ նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են:

Շարունակությունը’ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում