Կորեայի միջերկրական հարաբերությունները մտնում են պատերազմական դրության մեջ
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ գիշերը հայտարարել են, որ պատերազմական դրության մեջ են մտնում հարևան Կորեայի Հանրապետության հետ:Այս մասին հաղորդում է РИА-Новости-ն՝ հղում կատարելով հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությանը։ «Այս պահից ի վեր միջկորեական հարաբերություններն մտնում են պատերազմական դրության մեջ, և 2 Կորեաների միջև եղած հարցերը որոշվելու են ռազմանական կանոններով»,- ասվում է Հյուսիսիային Կորեայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է պատրաստվածության վիճակի բերել երկրի հրթիռային զորքերը՝ Խաղաղ օվկիանոսում և Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ունեցած ռազմական կայաններին, ինչպես նաև Միացյալ Նահանագների տարածքին հնարավոր հարված հասցնելու համար։
Բացի այդ, Հյուսիսիային Կորեայի իշխող կուսակցությունը, նախարարություններն ու մյուս վարչությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացվել է պետական հեռուստատեսությամբ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.«Կորեական թերակղզու վրա անորոշության վիճակը, որը ո՛չ կարելի է պատերազմ, ո՛չ էլ խաղաղություն անվանել, մոտեցել է ավարտին»։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի սկզբին պաշտոնական Փհենյանը, ի նշան բողոքի Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների, հրաժարվել է Սեուլի հետ կնքած՝ չհարձակվելու և ապամիջուկայանացման համաձայնագրերից, ինչպես նաև դադարեցրել է Հաշտության համաձայանգրի գործունեությունը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի հետ՝ 1950-53թթ. Կորեական պատերազմի ավարտից հետո։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների արձագանքին, ապա Սպիտակ տունը բավական լուրջ է ընդունել հյուսիսիկորեական կողմի հայտարարությունները՝ հարևան պետության հետ պատերազամական դրություն մտցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենն այս կապակցությամբ նշել է, որ «հայտարարություններն ընդունվել են ամենայն լրջությամբ, և իրենք շարունակում են սերտ կապի մեջ մնալ հարավկորեացի դաշնակիցների հետ»։
Նա նաև հավելել է, որ նման սպառնալիքները սովորական բնույթ են կրում Փհենյանի դեպքում։ Միևնույն ժամանակ Հեյդենն իր խոսքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է պաշտպանական միջոցներ կիրառել հյուսիսիկորեական սպառնալիք դեմ՝ մասնավորապես մեծացնելով ցամաքային որսիչ հրթիռեների թիվը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում