Փհենյանի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարությունը, սխալ թարգմանության արդյունք էր
Նմանատիպ
Հյուսիսային Կորեայի՝ պատերազմի մասին հայտարարությունը ոչ ճիշտ թարգմանության արդյունք էր, որը հայտնվել էր միջազգային լրատվամիջոցներում: Փհենյանի հայտարարության օրիգինալ տեքստում ասվում է, որ Հյուսիսային Կորեան «իր դեմ իրականացված սադրանքի դեպքում գործելու է ռազմական դրության կանոններով», որը կարող է հանգեցնել լայնամասշտաբ և նույնիսկ միջուկային պատերազմի: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Այս պահից Հյուսիսի ու Հարավի հարաբերությունները մտնում են ռազմական դրության մեջ»,- ասվում է ԿԺԴՀ-ի կառավարության, Աշխատավորական կուսակցության ու հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ, որում պարզաբանվում է, որ թշնամական սադրանքների դեպքում հարվածներ կհասցվեն Հարավային Կորեայի, Սեուլում նախագահական նստավայրի, Հավայան կզիներում և Գուամում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ:
Հյուսիսային Կորեայի՝ պատերազմ հայտարարելու հայտարարության մեջ Սեուլը նույնպես նորություն չի տեսել: «Հյուսիսային Կորեայի այսօրվա հայտարարությունը նոր սպառնալիք չէ, այլ սադրանքների ենթարկելու սպառնալիքների շարունակությունն է»,-ասվում է Հարավային Կորեայի պաշտապանության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է France Presse գործակալությունը:
Նախարարության աղբյուրը հայտնել է, որ ոչ մի նշան չկա, որ ԿԺԴՀ-ն մոտ ժամանակներս հարձակում կսկսի: Դրա մասին հայտնել է նաև հարավկորեական Yonhap գործակալության աղբյուրը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն բավականին լուրջ է վերաբերվել Փհենյանի հայտարարությանը: «Սպիտակ տունը Հյուսիսային Կորեային նախազգուշացրել է, որ աճող ռազմական առճակատումը հանգեցնելու է ԿԺԴՀ-ի հետագա մեկուսացմանը, իսկ Պենտագոնը իր հերթին պատրաստ է հրթիռակոծման դեպքում պաշտպանել իրեն և իր դաշնակիցներին»,-գրում է The Guardian-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում