Մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ն. Մանասերյանը

«Ցավոք կյանքից հեռացավ մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից և ուսուցիչներից մեկը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Աստված հոգին լուսավորի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նորայր Մանասերյան ծնվել է 1927 թվականին: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Եղել է ԽՄԿԿ անդամ: Աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում՝ քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր:

Մանասերյանի ջանքերով 1973 թվականին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ագրարային բաժինը: Գիտության առաջընթացին ծառայելու, հայրենիքի տնտեսական վերելքին մասնագիտորեն նպաստելու համար գիտնականը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում