Հրապարակվել է Բրայզայի խորհուրդները Վրաստանին` կապված ռուսական վտանգի հետ

Տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գեորգի Վոլսկին հրապարակել է այն խորհուրդները, որ տվել է Վրաստանի նախկին իշխանություններին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզան:ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Վասիլի Սիխարուլիձեն նամակ է ուղղել ԱԳՆ այն ժամանակվա ղեկավար Գելա Բեժուաշվիլուն, ոևտեղ պատմել է 2006թ. հունիսի 1-ին Բրայզայի հետ ունեցած իր հանդիպման մանրամասների մասին: Վոլսկին նամակը փոխանցել է «Իմեդի» հեռուստաընկերությանը:

«Մեթյու Բրայզան հայտարարեց, որ Բարեկամների խումբը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին չընդունել զգացմունքային ու առճակատային բանաձև Ռուսաստանի խաղաղապահների ուժերի Աբխազիա մտնելու վերաբերյալ: Դա կվնասի ոչ միայն Աբխազիայի հակամարտության կարգավոման հեռանկարներին, այլ նաև բացասաբար կանդրադառնա եվրոպական երկրների որոշոման վրա՝ ՆԱՏՕ-ի հետ ինտենսիվ երկխոսություն ծավալող երկրների ցանկում Վրաստանն ընդգրկելու վերաբերյալ: Ըստ Բրայզայի, լավ կլինի, եթե բանաձևում ուշադրությունը սրվի Գալիի շրջանի վրա, այնտեղ միջազգային ոստիկանական ուժեր տեղակայելու անհրաժեշտության վրա: Ըստ Բրայզայի, հանրության ու բարեկամների խմբի ակտիվությունը հենց դրա արդյունքն է: Վրաստանը պետք է շանս տա Բարեկամների խմբին քաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ՄԱԿ միջոցով»,-ասվում է Սիխարուլիձեի նամակում, որը նա հասցեագրել է Գելա Բեժուաշվիլիին, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում