Հենրիխ Մխիթարյանը հիացրել է Լիվորպուլի սկաուտներին

Բրիտանական Mirror պարբերականի տվյալներով, «Լիվերպուլի» սկաուտներ Բարի Հանթերը և Մայքլ Էդվարդսը ներկա են գտնվել Հայաստան- Չեխիա հանդիպմանը, որի ընթացքում հետևել են կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

Աղբյուրի տվյալներով, չնայած հայ ֆուտբոլիստների պարտությանը, Մխիթարյանի ցուցադրած խաղը հիանալի տպավորություն է թողել բրիտանացիների վրա, իրենց կարծիքով Հենրիխը հավաքականի կազմում լավագույնն էր։

Նշվում է, որ տրանսֆերին կարող է խանգարել «Շախտյորի» կողմից պահանջվող գումարը՝ 23 մլն ֆունտ։ «Լիվերպուլը» բանակցությունների միջոցով կփորձի իջեցնել գինը։

Պարբերականը նաև հաղորդում է, որ Մխիթարյանի ծառայություններով են հետաքրքրվում մի քանի անգլիական և իտալական ակումբներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում