Սիրիայում մեկ օրվա ընթացքում 133 մարդ է սպանվել

Սիրիայում անցած օրվա ընթացքում 133 մարդ է սպանվել, հայտնում են ԶԼՄ-ները իրավապահ կազմակերպությունների վրա հղումով: Պաշտոնական սիրիական արձագանք չի եղել: Հիմնական բախումները երեկ ու այս գիշեր տեղի են ունեցել Դամասկոսը Հորդանանի մայրաքաղաք Ամանի հետ կապող մայրուղու երկայնքով: Հիշեցնենք, որ օրերս Արաբական պետությունների լիգան արտոնեց ցանկացած սպառազինության առաքում սիրիացի ապստամբներին, որն էլ խթանեց բախումների ժամանակ սպանությունների թվի աճին

Հետևեք մեզ նաև Telegram-ում