Լևոն Արոնյան- Ալեքսանդր Գրիշչուկ. Ուղիղ միացում

Մեկնարկեց ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների ավարտին մոտեցող մրցաշարի 13-րդ տուրը, ուր Լեւոն Արոնյանը սեւերով մրցում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուս Վլադիմիր Կրամնիկը: Նա ունի 8 միավոր: Երկրորդ տեղում Մագնուս Կարլսենն է 7,5 միավորով: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 3-րդ տեղում է’ իր ակտիվում ունենալով 6,5 միավոր: 6 միավորով 4-րդ տեղում Պետեր Սվիդլերն է: 5,5-ական միավոր ունեն Բորիս Գելֆանդն եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկն ունի 5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակի հետնապահը ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է (4 միավոր):


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Հետևեք մեզ նաև Telegram-ում