Արոնյանը կիսեց միավորները Գրիշչուկի հետ

Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի նախավերջին՝ 13-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ և գործնականում զրկվեց առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից:

Զուգահեռաբար ընթացող պարտիաներում Վլադիմիր Կրամնիկը առավելություն ունի Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ Մագնուս Կարլսենը՝ Թեյմուր Ռաջաբովի: Եթե Կրամնիկը ոչ-ոքի խաղա, կամ Կարլսենը հաղթի, ապա Արոնյանը կարող է առավելագույնը 2-րդ տեղը զբաղեցնել: Երկու մրցավեճերն էլ շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում