Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի առթիվ
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: Նամակում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա’ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Չեմ կասկածում, որ դուք այս գեղեցիկ տոնը նշելու եք արժանի շուքով և հանդիսավորությամբ’ պահպանելով հավատարմությունը ձեր ազգային ավանդույթներին:
Հայ և ասորի ժողովուրդների դրացիությունն ու բարեկամությունը, համագործակցությունն ու մշակութային փոխհարստացումը դարերի պատմություն ունեն: Հայաստանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում’ հայերի և ասորիների ներկա սերնդին բախտ ու պատիվ է վիճակվել շարունակել ու նորովի զարգացնել այդ ավանդույթները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորելով բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնի առթիվ’ մաղթում եմ ձեզ, որ նոր տարում բազմապատկվեն ձեր հաջողությունները: Վստահ եղեք, որ մեր ընդհանուր հայրենիքը շատ ավելի ուժեղ է ձեզնով և ձեր հաջողություններով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում