Կապանում հնչեց` «Րաֆֆի, հեռացի՛ր»

Կապանում ընթացող հանրահավաքի ժամանակ   քաղաքացիներից մեկը  սկսեց հարցեր ուղղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն վերջինս շարունակում էր իր խոսքը հաշվի չառնելով թե ինչ են խոսում հավաքվածները:

«Դուք ինչո՞ւ եք Մեռելոցը խանգարում, ի՞նչ եք արել Դուք պետության համար»,- Կապանի բնակիչուհիներից մեկը  նման հարցով դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանին : Ի պատասխա տիկնոջը` «Ժառանգության» ներկայացուցիչները հարցրեցին, թե տինիկնն ի՞նչ է արել պետության համար:

Տիկինն էլ իր հերթին հարցնում էր, թե ինչո՞ւ են Ր. Հովհաննիսյանի երեխաները Ամերիկայի քաղաքացիներ և չեն ծառայել հայկական բանակում:
Կուսակցության ներկայացուցիչները կնոջը որակեցին մարզպետի թիկնապահ:
«Տիկին Ձեզ ինչքա՞ն փող էին տվել, որ գաք ելույթ ունենաք ամբախ-զամբախ»: Մեկ այլ բնակչի էլ, ով ցանցակացավ ելույթ ունենալ, արգելեցին խոսել: Տղամարդը նկատեց, «թե բա ասում եք խոսքի իրավունք ա…. » Դրանից հետո Կապանի հրապարակում հնչեցին «Րաֆֆի հեռացիր» կոչերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում