Ադրբեջանի ընդդիմությունը 50 հոգանոց ցույց է արել
Նմանատիպ
Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստները մարտի 31-ին’ ժամը 18:00-ին, բողոքի ֆլեշ-մոբ ակցիա են անցկացրել Բաքվում: Նրանք իշխանություններից պահանջել են ազատ արձակել մտացածին մեղադրանքներով կալանված «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուին, «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման (REAL) առաջնորդ Իլգար Մամեդովին (երկուսն էլ մեղադրվում են հունվարի 24-ին Իսմայիլլիում տեղի ունեցած ապստամբությունից մեկ օր հետո այդ շրջան այցելելու մեջ) եւ ամերիկյան «Ազգային դեմոկրատական ինստիտուտ» (NIDA) քաղաքացիական շարժման անդամներին: Ակցիայի անդամները ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով պաստառներ են պարզել եւ լոզուգներ հնչեցրել: Մուսավաթական կուսակցության երիտասարդ ակտիվիստների թիվը չի գերազանցել հիսունը, քանի որ վտանգը շատ մեծ է, որ նրանք ևս մի օր հայտնվեն բանտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում