Լևոն Արոնյանը երկրորդ հորիզոնականում է. ՖԻԴԵ

Այսօր ՖԻԴԵ-ն հրապարակել է ապրիլ ամսվա աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2809 գործակցով բարելավել է դիրքերն ու մեկ աստիճանով բարձրացել է ուժեղագույնների աղյուսակում՝ հանգրվանելով 2-րդ տեղում։ Նա շրջանցել է ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին (2801)։

Առաջին տեղում, առաջվա պես, շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը (2872)։

Արոնյանից բացի լավագույն 100-յակում տեղ են գտել նաև Հայաստանի ևս 4 գրոսմայստերներ, այդ թվում՝

42. Վլադիմիր Հակոբյանը (2704)

57. Սերգեյ Մովսիսյանը (2695)

76. Գաբրիել Սարգսյանը (2666)

83. Տիգրան Լ. Պետրոսյանը (2663)

Հետևեք մեզ նաև Telegram-ում