Արտահերթ նիստ ԿԸՀ-ում

Ապրիլի 1-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը’ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)’ 206-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)’ 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)’ 36 -ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական:

Հետևեք մեզ նաև Telegram-ում