Պետական մարմիններին մի քանի անգամ ավել գումար են տվել, քան սահմանամերձ բնակավայրերին

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012թ. համար ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.96 մլրդ դրամ (մոտ 9,4 մլն դոլար), ԱԺ-ին’ 2.9 մլրդ դրամ (7 մլն դոլար), կառավարությանը’ ավելի քան 10 մլրդ դրամ (24 մլն դոլար):

Այսինքն’ ՀՀ քաղաքացիներս միայն իշխանության այս երեք մարմինների աշխատանքի ապահովման համար նախորդ տարի վճարել ենք մոտ 36.3 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ սահմանամերձ բնակավայրերի համար 2012թ. հատկացվել է 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ:

Ընդ որում, սահմանամերձ բնակավայրերի համար ծախսերը սահմանափակվել են միայն մի քանի պատմամշակութային օբյեկտի վերանորոգման եւ պետական ու մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում: Իսկ հետո էլ դժգոհում են, թե սահմանամերձ գյուղերը դատարկվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում