Կապի եւ առողջապահության մասնագետների դեֆիցիտ քրեակատարողականում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հայտարարել է մրցույթ, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը”

«Դիմումների ընդունման ժամկետը լրանում է այսօր: Քրեակատարողական վարչությանն անհրաժեշտ են կենցաղային ապահովման բաժնի (կապի գծով), բժշկական սպասարկման մասնագետներ: Կապի գծով մասնագետից պահանջվում է ապահովել կապի միջոցների անխափան աշխատանքը: Հավանաբար ներսում, քանի որ «խլացուցիչներ» տեղադրելը եւ արտաքին կապից կալանավորներին զրկելը համապատասխան կապի ընկերությունների մենաշնորհն է: Կապի մասնագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, տիրապետի էլեկտրոնային տեխնիկային, ռադիոտեխնիկային:

Մեր տեղեկություններով հայտատու «Նուբարաշեն» եւ «Կոշ» քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժնի առաջատար մասնագետից պահանջվելու է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունում, ժամանակին հետազոտում, ճշգրիտ ախտորոշում, բուժման մեթոդի ընտրություն, հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների դուրս գրման ներկայացում: Նա իրականացնելու է հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա համայցեր, հիվանդության պատմագրերում կատարելով համապատասխան գրառումներ, ժամանակին առաջարկություններ է ներկայացնելու դեղերի և բժշկական այլ պարագաների ստացման նպատակով հայտերի վերաբերյալ: Ի դեպ, մրցույթի պայմաններից մեկն այն է, որ հավակնորդը իրազեկ պիտի լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, քրեակատարողական օրենսգրքին, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքին»,- գրում է «Առավոտը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում