Գողություն՝ պատարագի ժամանա՞կ

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ ժամը 14:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ մի կնոջ պայուսակից անհայտ անձը գողություն է կատարել:

«Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանին:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց այդ լուրը, ըստ որի 55-ամյա մի կին դիմել է Կենտրոնի Ոստիկանություն եւ հետաքրքրվել, թե Սուրբ Սարգիս եկեղեցում տեսախցիկներ կա՞ն պարզելու համար, թե ով է գողացել իր դրամապանակը:

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ եկեղեցում տեսախցիկներ չկան: Արմեն Մալխասյանն ասաց, որ կինը հրաժարվել է հաղորդագրություն թողնել, ասելով, որ ոչ մի բան չի ասելու եւ թողել գնացել է: Նաեւ նշեց, որ այնուամենայնիվ ոստիկանությունը ստուգելու է գողություն իրականում եղել է, թե ոչ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում