ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը կդառնան նախարարություննե՞ր

«Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանություններն առայժմ չեն ցանկանում միավորել Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվող նոր կառավարության ու պետական կառավարման համակարգում այս երկու գերատեսչությունները կշարունակեն գործել առանձին: Ավելին՝ Վլադիմիր Գասպարյանը կշարունակի մնալ ոստիկանապետ, իսկ Գորիկ Հակոբյանը կվերանշանակվի ԱԱԾ պետի պաշտոնում: Ասում են, որ վերջինիս առողջական խնդիրները կարգավորվել են:

Ի դեպ, չի բացառվում, որ այս ծառայությունները նորից վերակազմավորվեն որպես նախարարություններ՝ ինչպես նախկինում էր: Հայտնի է, որ կառավարությունում ընթանում են կառուցվածքային նոր փոխոխություններ իրականացնելու հետ կապված քննարկումներ: Նախատեսվող փոփոխություններից մեկով էլ, հավանաբար, այս մարմիններին կառավարությանն առընթեր մարմինների կարգավիճակից կտրվի նախարարությունների կարգավիճակ:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վերջին անգամ նախարարության կարգավիճակ են ունեցել 2002թ.: Այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի օրինակով դրանք դարձրեց կառավարությանն առընթեր մարմիններ»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում