Գորիսի քաղաքապետը հերքում է. Գորիսը վախի ստորին անդունդում գտնվող քաղաքներից չէ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Գորիսում ասել է, որ Գորիսը վախի ստորին անդունդում գտնվող քաղաքներից մեկն է, բայց դուրս է գալիս իր սարսափից, վախից:

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, սակայն, երեկ «Ժամանակ»-ին ասել է, որ Գորիսում վախի մթնոլորտ չկա. «Այսօր մեռելոց է, ամեն մարդ իր աշխատանքին է»: Հարցին ՝ արդյոք ճի՞շտ է, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսը գորիսեցիներ են. «Ոչ, այդպես չէ, մարզպետարանում աշխատում են և Մեղրիից, և Կապանից, և Գորիսից, և Սիսիանից, մարզպետարանի աշխատակիցները ընդունվում են քաղծառայողի օրենքով, այ դա արդեն մի քիչ կլյաուզա է դառնում»,- ասել է Ն. Ոսկանյանը՝ հավելելով, որ Գորիսից 4-5 հոգի են աշխատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում