Լրատվական «ուտկաներով» փորձ է արվում հարթել «Նաիրիտ»-ում հայտնաբերված չարաշահումները

Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել «Նաիրիտ»-ում իրականացված համալիր ստուգումներով կազմված նյութերը:

«Հայկական ժամանակը» գրում է, թե տպավորությունն այնպիսին է, որ այդտեղ ինչ-որ նորություն կա: Սակայն խնդիրն այն է, որ ստուգումն անցկացվել է դեռ նախանցած տարի, իսկ ստուգման է ենթարկվել «Նաիրիտի» «2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը»: Այն, որ ստուգման արդյունքները դատախազություն են ուղարկվել, հայտնի էր վաղուց: Ակնհայտ է, որ լրատվական նման «ուտկաներով» փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում