Փորձագետի կարծիք. ավելի մեծ անեծք դժվար է պատկերացնել, քան քաղաքապետ Վարդան Օսկանյան

«Առավոտի» հետ զրույցում «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միավորմանը, նշել է․ «Նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերի՝ մայրաքաղաքում իշխանությունը վերցնելու «սպառնալիքի» առումով ակնհայտ է, որ այստեղ գլխավոր դերակատարը ԲՀԿ-ն է, մեծ կասկածներ ունեմ, թե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կհասնեն ավագանի մտնելու համար անհրաժեշտ նվազագույն շեմին: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նրա տոկոսները կախված կլինեն նրանից, թե իրավապահ մարմինները և հասարակությունն ինչ ակտիվությամբ կարգելեն նրանց, մեղմ ասած, «ոչ քաղաքական» մեթոդներով ձայներ հավաքագրելուն: Երևանցիներին տրակտորներ պետք չեն, աղբահավաք մեքենաներն էլ չեն տպավորի, մնում է կանխիկ փողի գործոնը, ինչի մասին մամուլն արդեն իսկ ահազանգում է: Առանց այդ «հարակից» գործոնի՝ ԲՀԿ-ին դժվար կլինի մտածել մայրաքաղաք «գրավելու» մասին, քանի որ ըստ փորձագետի՝ «Երևանցին Արգիշտի թագավորի ժամանակներից սկսած հազիվ թե ավելի մեծ անեծք պատկերացնի, քան, ասենք, քաղաքապետ Վարդան Օսկանյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում