Վ.Այվազյան. Ինչի՞ ես պետքա Վարդուշ մորքուրի բուտկայով չհետաքրքրվեմ, իսկ «Սթար»-ով հետաքրքրվեմ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը պնդում է, թե «Սթարը» փակվում է:
«Դե, հենա տեսնում եմ էլի, առաջ օրը 24 ժամ էր աշխատում, ցանցերը շատ-շատ էին, հիմա մտնում ես խանութները… ես տենց կանխազգացում ունեմ, որ «Սթարը» փակվում ա»,-«Ժամանակի» հետ զրույցում ասել է Վ. Այվազյանը:

Հարցին՝ կանխազգացումից բացի, չե՞ք հետաքրքրվել իրերի իրական դրությունն ինչպիսին է, Վ. Այվազյանը հակադարձել է հարցով. «Իսկ ինչի՞ պետք ա հետաքրքրվեմ»: Դիտարկմանը, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն է, իսկ դա վերջիվերջո մրցակցության խնդիր է, Այվազյանը նշել է. «Բացարձակապես, բացարձակապես ես խնդիր չունեմ: Իսկ ինչի՞ ես պետքա Վարդուշ մորքուրի բուտկայի համար չհետաքրքրվեմ, որը փակվել ա, ասենք Չարենցավանում, իսկ «Սթարի» համար պետա հետաքրքրվեմ: Ես չեմ տեսնում, որ շուկայում սպասարկում իրականացնելու հետ կապված պրոբլեմ կա: Այսինքն՝ ես չեմ տեսնում, որ ՀՀ քաղաքացին տուժում է»: Վ. Այվազյանը նաև ժխտել է, թե շուկայի կենտրոնացման վտանգ կարող է լինել: Նա նաև նշել է, որ չի հետաքրքրվել ու տեղյակ չէ «Սթարի» պարտքերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում