Վրաստանը կարող է վերացնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտման քրեական պատասխանատվությունը
Նմանատիպ
Վրաստանի Վերաինտեգրման փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլիից տեղեկացրել է, որ Վրաստանի խորհրդարանը կարող է փոփոխություններ մտցնել «Օկուպացված տարածքների մասին» օրենքում, որով կվերացվի քրեական պատասխանատվությունն առաջին անգամ այդ տարածքներ մտնելու համար: Դրա փոխարեն փոխնախարարն առաջարկում է խախտողներին տուգանել 400 լարիով (250 դոլար): Օրենքը կրկին խախտելու դեպքում քաղաքացուն սպասվում է 2-5 տարի ազատազրկում:
«Սա չի հանդիսանում հանդուրժողականություն օկուպանտների նկատմամբ, սա միայն հանդուրժողականություն է 3-րդ երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք ամենից հաճախն են խախտում այս օրենքը: Դրա հետ մեկտեղ մենք պարտավորություն ենք վերցրել մեր համաքաղաքացիների՝ աբխազների և օսեթների առաջ, որ մենք միասին պետք է կառուցենք մեր միասնական պետությունը, և այս որոշումը այդ ճանապարհի ուղղությամբ մի քայլ է»,- մանրամասնել է Ցիխելաշվիլին:
«Օկուպացված տարածքների մասին» օրենքը Անխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով Վրաստան մուտք գործելու համար նախատեսում է 4 տարվա ազատազրկում: Դրանով, Վրաստանը ստիպում էր օտարեկրացիներին հարգելու իր տարածքային ամբողջականության սկբունքը, իսկ չճանաչված հանրապետություններին մեկուսացնում էր արտաքիան աշխարհից և տուրիստների ներհոսքից: Որքան էլ Ցխիելաշվիլին հերքի հանդուրժողականության դրսևորումը, այնումանայնիվ, նկատելի է Վրաստանի վարչապետ Իվանաշվիլու իշխանության գալուց հետո չճանաչված հանրապետությունների նկատմամաբ վարվող մի փոքր մեղմ քաղաքականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում