Սաակաշվիլին խորհրդարանի հաստատման է ներկայացրել դեսպանների հինգ թեկնածուներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել օտար երկրներում Վրաստանի դեսպանների ներկայացուցիչներին: Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է Զուրաբ Պատարիձեի, Թուրքիայում՝ Իրակլի Կոպլատաձեի, Ադրբեջանում՝ Թեյմուրազ Շարաշենիձեի, Լիտվայում՝ Խաթունա Սալուկվաձեի թեկնածությունը։

Իսկ Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար ներկայացվել է Կոնստանտին Կորկելիայի թեկնածությունը։

Թեկնածուները կհաստատվեն օրենսդիրների կողմից մոտակա նիստում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում