Դևիդ Բեքհեմ. Գերհանդիպում է լինելու Բարսելոնայի հետ

Չեմպիոնների լիգայի շրջանակներում տեղի կունենա ֆրանսիական «ՊՍԺ»-ի և կատալոնական «Բարսելոնայի» հանդիպումը: «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն անհամբերությամբ սպասում է «Բարսելոնայի» հետ խաղին.
-Մեզ’ արգենտինացիներիս համար Մեսսին առաջ գնալու օրինակ է: Ինձ շատ հաճելի է, որ խաղալու եմ նրա դեմ: Ինձ համար դա յուրահատուկ պահ կլինի: Իհարկե, էմոցիաներ էլ կլինեն: Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում և ամեն խաղում ապացուցում է դա:
Իսկ «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը պատմել է «Բարսելոնայի» հետ խաղի իր սպասումների մասին.
-Հետաքրքիր խաղ է լինելու: Ամեն ինչ տրամադրում է «Բարսելոնայի» դեմ խաղին: Դա պատիվ է մեզ համար: Մենք հնարավորություն ունենք այդ խնդիրը լուծելու: Եթե անգամ մեր դեմ ելնի աշխարհի լավագույն թիմը:
Գերհանդիպում է լինելու: Ուրախ ենք, որ Իբրան խաղալու է: Մարդիկ ցանկանում են բոլոր լավագույններին տեսնել դաշտում: «Բարսելոնան» Մեսսի ունի: Եվ ոչ միայն նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում