Դատախազությունում բացեցին Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասի պարկը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ապրիլի 2-ին լրագրողների, ընթերականների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների եւ 17/05 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանի ներկայությամբ հատկապես կարեւոր գործերի քննիչ Նորիկ Հովակիմյանը բացեց տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը: Այս պահի դրությամբ ընթանում է Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների վերահաշվարկ: Մյուս բոլոր թեկնածուների օգտին քվեարկած քվեաթերթիկների հաշվարկից պարզվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկների ծրարում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 թերթիկ կա, Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկած’ 1 եւ անվավեր’ 5 քվեաթերթիկ: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում նվազեց 11-ով՝ հասնելով 421-ի:

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին անվավեր է ճանաչել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում 17/05 ընտրատեղամասից ստացված արդյունքները՝ լցոնումներով պայմանավորված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում