Ապրիլի 9-ին կլինի առաջին քայլը «Դեպի ապահով Հայաստան»
Նմանատիպ
Ապրիլի 9-ին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կերդվի Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթանակ տարած և վերընտրված թեկնածուն։
Այդ օրը կազդարարվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ հնգամյակի սկիզբը։
Խորհրդարանական 6 խմբակցություններից երկուսը՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ն արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են Ազգային ժողովի հատուկ նիստին։
Երդմնակալությանը չմասնակցելու հստակ որոշում են կայացրել «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» խմբակցությունները։
Այլընտրանք հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր «ՀՅԴ» խմբակցություններում դեռևս մասնակցել-չմասնակցելու հարցը չի քննարկվել։
Իշխանական թևի շատ ներկայացուցիչների համոզմամբ՝ այդ օրը լինելու է առաջին քայլը «Դեպի ապահով Հայաստան»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում