Ապրիլի 9-ին ապագան կհանձնվի քաղաքացիներին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Իր կողմից որևէ առաջարկ, հաղորդակցություն, հեռախոսազանգ չի եղել: Սա արդեն ճակատագրական, համազգային խնդիր է: Մեր պետության և ազգի ճակատագիրը որոշվում է այս մի շաբաթվա ընթացքում: Առանց իմ կոչի, բոլորս միասին պետք է գիատկցենք դա, այդ թվում և Սերժ Սարգսյանը»,- այս մասին այսօր Գյումրիիում հայտարարեց  Ր. Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը պատրաստ է ցանցացած բանական առաջարկ լսել:

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրեց Ազատության հրապարակ:

Հարցին, թե ի՞նչ ճանապարհ է լինելու երդմնակալությունից հետո, Ր. Հովհաննիսյանը նկատեց, թե ճանապարհը որոշել է հայ ժողովուրդը. «Մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրած ճանապարհը: Ովքեր խոսում են նժդեհականությունից, պետք է պատրանքաթափ լինենք»:

Ապրլի 9-ը, Ր. Հովհաննիսյանի խոսքով, լինելու է ջրբաժանի օր, երբ ապագան հանձնվելու է քաղաքացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում