Մեր մանկության խաղերը. «Խաշիլ ճաշ»
20/06/2017 17:36
Նմանատիպ
Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է
-Այ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
-Խաշիլ-փափա,_ պատասխանում է թռչունը:
-Ում համար:
-Իմ ճտերի:
-Կտա՞ս իմ ճտերին:
-Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում