Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը գրավել էին Fly Dubai-ի օդանավը

«Ժամանակի» տեղեկություններով՝ Դուբայում հանգստացող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Fly Dubai ավիաընկերությանը պատկանող օդանավով վերադարձել են մարտի 31-ին:

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Fly Dubai ավիաընկերության մարտի 31-ի նույն չվերթի շուրջ 25-30 ուղեւորներ չէին ստացել իրենց ուղեբեռը: Պարզվում է, որ օդանավում մոտ 25 ուղեւորների ուղեբեռի համար նախատեսված տեղն ամբողջությամբ զբաղեցված է եղել Սամվել Ալեքսանյանին եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ուղեբեռով: Իսկ այն քաղաքացիները, ովքեր մարտի 31-ին չէին ստացել իրենց ուղեբեռը, այն ստացել են միայն այսօր: Այսինքն՝ Fly Dubai ավիաընկերությունը առանց որեւէ հիմնավորման ուղեւորների բեռը մի քանի օր ուշ է վերադարձրել նրանց՝ առաջնահերթ համարելով երկու անձի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ուղեբեռները»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում