ԲՀԿ շտաբի պետի մեքենայում հայտնաբերված զենքի գործով կալանավորված կա

Երեկ կալանավորվել է մարտի 26-ին Hyundai sonata մակնիշի՝ 08 ՍՍ 800 համարանիշի եւ Bently մակնիշի՝ 08 ԼԼ 800 համարանիշի ավտոմեքենաներում հայտնաբերված զենքի տերը’ Դավիթ Մկրտչյանը, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով’ ապօրինի զենք պահելու համար: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հիշեցնենք, որ մեքենաները պատկանում են ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին. Bently-ն հաշվառված է Արթուր Աբրահամի Մանուկյանի, Hyundai sonata-ն՝ ՀՀ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ: Bently-ն սպասարկում է Աբրահամ Մանուկյանին։ Ինքը Աբրահամ Մանուկյանը մամուլում հերքել է իր տղաների առնչությունը դեպքին’ ասելով, թե այդ ժամանակ մեքենայում եղել են իր հարեւանները:

Նշենք, որ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով Hyundai sonata եւ Bently մակնիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են ապօրինի զենք եւ ձերբակալել վարորդներին»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում