Սաակաշվիլին զրկվել է պաշտպանության շքերթն ընդունելու իրավունքից՝ հօգուտ ժողովրդի
03/04/2013 10:25
Նմանատիպ
Վրաստանի Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է,որ Մայիսի 26-ին կայանալիք շքերթը կընդունի վրաց ժողովուրդը, փոխանցում է Грузия Online-ը:
«Շքերթը կընդունի վրաց ժողովուրդը, և դա միշտ այդպես պետք է լինի: Մինչ այժմ շքերթն ընդունում էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Սա սխալ մոտեցում է: Վրաստանի անկախության օրը մեր համար ամենակարևոր օրն է, և մենք պետք է նրան այնպիսի տեսք տանք, որպեսզի մեր հասարակությանը դրականորեն տրամադրենք անկախությանը»,-նշել է նա:
Հատկանշական է, որ վերջին շրջանում մեծամասնությունը կոչ էր անում Վրաստանի նախագահին զրկել շքերթ ընդունելու իրավունքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում