Ինչու ՌԱԿ-ը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին

«Ազգ»-ի հետ զրույցում ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է, թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին:
Նա նշել է. «Երկար ժամանակ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների հետևանքով ՌԱԿ-ը դուրս էր մնացել քաղաքական գործընթացներից, ուստի և դժվար էր միանգամից մեծ ակնկալիքներ ունենալ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ չենք մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Որովհետև քաղաքական համագործակցություն ասելով մենք հասկանում ենք համագործակցություն վերից վար: Այսինքն’ այս պահին եթե մենք պաշտպանում ու սատարում ենք ՀՀ նախագահին, բնականաբար սատարում ենք նաև նրա կրտսեր կուսակից ու գործընկեր քաղաքապետին ու նրա թիմին: Հետևապես, տվյալ պահին մենք ուղղակի ավելորդ համարեցինք մեր մասնակցությունը, որովհետև, մեր կարծիքով, ներկա քաղաքապետն ու նրա ՀՀԿ-ական թիմը բավականին լավ են աշխատում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում