Ասադի կինը զգացմունքային տեսահոլովակի հերուսուհի ( տեսանյութ)
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը’ Ասմա Ասադը, նկարվել է տեսահոլովակում, որտեղ փորձում է մխիթարել Սիրիայում տեղի ունեցող ողվերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների մայրերին: Հոլովակը խիստ զգացմունքային է, որտեղ մարտերում զոհված սիրիացի զինվորների մայրերը պատմում են իրենց որդիների մասին, իրենց զգացմունքների մասին: Դրանից հետո սեւազգեստ մայրերի խումբը գալիս է նախագահական պալատ, որտեղ նրանց ընդունում է Ասմա Ասադը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նախագահի կինը մխիթարում, գկում եւ համբուրում է կանանց, ապա ելույթ ունենում, որ նրանց կորուստն իզուր չի անցել, քանի որ որդիները կյանքը տվել են ոչ թե իրենց, այլ ողջ երկրի, Սիրիայի բոլոր երեխաների ու մայրերի համար:
Միջոցառումն ավարտվում է ընդհանուր լուսանկարով: Հոլոավկի վերջում մանկական երգչախումբը հայրենասիրական երգ է կատարում: