Նորաստեղծ iPhone-ը կլինի ավելի էժան

Այս տարի ամռանը «Apple»-ը կթողարկի իր նոր Այֆոն /iPhone/ սմարթֆոնը: Այդ մասին հայտնում է Իտար-տասը՝ հղում անելով ամերիկյան «Wall Street Journal»-ին: Ինչպես հաղորդում է հրատարակչությունը, iPhone-ի արտաքին տեսքը ոչինչով չի տորբերվելու իր նախորդ սերնդակցից՝ iPhone 5-ից:

Ամենայն հավանականությամբ, սարքը կունենա չորս դյույմ էկրան և արտաքին տեսքը կլինի տարբեր գույնային գամմաներով, ինչը գնորդին կտա ազատ ընտրության հնարավորություն: Իսկ ամենակարևորը սմարթֆոնը կլինի աելի էժան քան նախորդ /iPhone-5/-ը:

Վերլուծաբանները նշում են, որ «Apple» – ը այս որոշումը՝ էժան սմարթֆոններ արտադրելը պատասասխանն է շուկայում աճող մրցակցությանը:

Սակայն «Apple»-ը այս հաղորդագրությունը ոչ մի ձև չի մեկնաբանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում